ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՐԱՎ-ԿՈՐԵԱԿԱՆ «ԴԵՈՒ ՅՈՒՆԻԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ 4 մայիսի 2004 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Հարավ-կորեական «Դեու Յունիթել» ընկերության Տաշկենտում գտնվող գրասենյակը եւ Արցախի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը գործընկերության շուրջ համաձայնություն են կնքել: Այդ մասին տեղեկացրել է «Ազերթաջ» լրատվական ծառայությունը` նշելով, որ այդ փաստը հարուցել է Ադրբեջանի իշխանությունների սուր դժգոհությունը: Աղբյուրի համաձայն` Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպան Այդին Ազիմովը, «Դեու Յունիթելի» գլխավոր տնօրեն Խան Ենգ Սանգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե նման քայլն անընդունելի է Ադրբեջանի համար: Ա.Ազիմովը հանդիպել է նաեւ Ուզբեկստանում Հարավային Կորեայի դեսպան Կիմ Սան Խվանի եւ Ուզբեկստանի ԱԳ նախարար Իլհամ Նեմատովի հետ, որոնց փոխանցել է Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումն արտահայտող նամակը: Նամակում նշվում է, որ պաշտոնական Բաքուն «Ղարաբաղ Տելեկոմի» եւ «Դեու Յունիտելի» գործընկերությունը որակում է որպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում» եւ Ուզբեկստանի իշխանություններից պահանջում է միջոցներ ձեռնարկել ընկերությունների համատեղ աշխատանքը կասեցնելու համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |