Ամերիկյան համալսարանում դասախոսություն կկարդա միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնը

Ամերիկյան համալսարանում դասախոսություն կկարդա միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ապրիլի 23-ին կհյուրընկալի մարդու իրավունքների պաշպանության ոլորտում միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Հայաստանի Ամերիկյան համալսարանից` իր այցի ընթացքում Ռոբերտսոնը հանդես կգա «Իրավական հայացք ցեղասպանությանը. ինչպես են գլոբալ տեղեկատվությունը և թափանցիկությունը իրավասություններ տալիս օրենքին համընդհանուր արդարությանը հետամուտ լինելու հարցում» խորագրով միջոցառմանը` «Ինչու են Հայոց ցեղասպանությունը հերքողները սխալվում» դասախոսությամբ:

Ռոբերտսոնի դասախոսությունը բաց է լինելու: Այն տեղի կունենա ՀԱՀ-ի Փարամազ Աւեդիսեան մասնաշենքի Մանուգեան դահլիճում ժամը 17:30-ին:

Դասախոսությունը «Լույս հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպվող «Բացե՛ք Ձեր միտքը» խորագրով դասախոսությունների շարքից թվով երրորդն է: Դրան կհաջորդի բանավեճ, որը կվարի ՀԱՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Թոմաս Սամուելյանը: Քննարկումների ընթացքում Ռոբերտոսնին կմիանան նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ռոբերտսոնը «Մարդկության դեմ հանցագործություններ. պայքար համընդհանուր արդարության համար» գրքի հեղինակն է, որը վերլուծում է մարդու իրավունքների միջազգային նորմերի կիրառումն ու զարգացումը և սկսվում է Հիտլերի՝ Հայոց ցեղասպանությունը մոռացված իրողություն որակող մեջբերմամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---