ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԸՆԹԱՆԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 4 մայիսի 2004 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-18-ը Երեւանում տեղի կունենա Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական 8-րդ հանդիպումը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում, քննարկման օրակագրում կընդգրկվեն փոխհամագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, մաքսային-հարկային վարչարարությանն առնչվող ծրագրերը, թրաֆիկինգի դեմ ուղղված միջոցառումները եւ այլն: Բացի այդ, մայիսի 26-27-ը Երեւանում կկայանան հայ-գերմանական ֆինանսական եւ տեխնիկական համագործակցությանն առնչվող միջկառավարական խորհրդակցությունները: Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաեւ քննարկել ջրամատակարարմանը, էներգետիկ եւ բանկային համակարգերին առնչվող հարցեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |