Հայտնի են ազատ ոճի ըմբիշները, որոնք կմասնակցեն Չինաստանի վարկանիշային մրցաշարին![]() 23 ապրիլի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը ասել է, որ չինական Տայյուանի քաղաքի երկրորդ վարկանիշային մրցաշարում հայ ազատ ոճի ըմբիշներից հանդես կգան Արթուր Բաղդասարյանը (60կգ ք/կ), Մուսա Մուրթազալիևը (74կգ ք/կ), Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ) և Ռուսլան Բասիևը (120կգ ք/կ): «Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Էդգարի և Ռուսլանի հետ Սոֆիայից կուղևորվի Չինաստան, իսկ ես Արթուրի և Մուսայի հետ վաղն առավոտյան կմեկնեմ Երևանից»,-ասել է Ենոքյանը: Չինաստանի մրցաշարը տեղի կունենա ապրիլի 27-29, իսկ վերջին մրցաշարը տեղի կունենա Հելսինկիում` մայիսի 4-6: Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից Օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), 2012թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |