Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի ընդլայնմամբ![]() 23 ապրիլի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն և լավ հիմք են ապահովում արդյունավետ և բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար։ Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահի այցը Իտալիա և այցելության ընթացքում բարձր ձեռք բերված պայմանավորվածություները: «Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի ընդլայնմամբ և խորացմամբ, մեր երկու երկրների միջև հաստատվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, զարգանում են միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը առևտրատնտեսական, կրթա-մշակութային և այլ ոլորտներում: Այդ շարքում իր կարևոր տեղն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, գոհունակությամբ կարող ենք նշել, որ Հայաստանի և Իտալիայի քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, իրականավում են փոխայցելություններ, կենսագործվում են համատեղ ծրագրեր, ինչն ավելի է ակտիվացել հատկապես վերջին տարիներին»,- ընդգծել է Նալբանդյանը: Զրուցակիցներն անդրադարձան Իտալիայի Միլան նահանգի և Հայաստանի Կոտայքի մարզի միջև համագործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին: Կողմերը քննարկեցին տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Միլան նահանգի տնտեսական ներուժը: Երկուստեք հատուկ նշեց հայ համայնքի դրական ներդրումը նահանգի հայ-իտալական հարաբերություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |