Նյու Յորքում աճուրդի են հանվել Պաբլո Պիկասոյի մուսաների դիմանկարները![]() 24 ապրիլի 2012 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «Քրիստիս» աճուրդի տունը Նյու Յորքում «Իմպրեսիոնիզմն ու ժամանակակից արվեստը» խորագրով աճուրդի է հանել հռչակավոր իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի գործերը: Ինչպես ակնկալվում է, վարպետի 1932-68թթ. վեց գործերը կվաճառվեն առնվազն 30 մլն դոլարով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Աճուրդի թոփ-լոտը կլինի «Երկու մերկացածները» կտավը, որտեղ պատկերված է նկարչի երկրորդ և վերջին կինը՝ Ժակլին Ռոկը: Այն գնահատվում է 8-10 մլն դոլար: Պիկասոն և Ռոկը ամուսնացած են եղել 20 տարի: 17 տարի նա այլ կանանց ընդհանրապես չի պատկերել: Նկարչի մահից հետո 1968թ., իր կուռքի մահվանից 13 տարի անց, Ռոկն ինքնասպան եղավ: Մայիսի 1-ին աճուրդի կհանվեն նաև նկարչի մյուս սիրեցյալների՝ նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյին, Մարի-Թերեզա Վալտերին, նկարչուհի Դորա Մաարին պատկերող կտավներ: Ի դեպ, Վալտերը նույնպես ինքնասպան եղավ Պիկասոյի մահից հետո: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |