Յուրի Նավոյան. Ցեղասպանության 100-ամյակի շեմին աշխարհում բողոքի նոր ալիք պետք է բարձրանա![]() 24 ապրիլի 2012 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Գրականագետների տանը ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված հուշ երեկո: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ռուս և հայ քաղաքական գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ, ասվում է PanARMENIANNet-ի ստացած «Հայ-ռուսասկան համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի հաղորդագրության մեջ: Ըստ Նավոյանի, հայերն արդեն 97 տարի շարունակ պայքարում են այդ ոճրագորությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու համար և այդ պայքարը շարունակվելու է: «Դա մեր սուրբ պարտքն է բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր վայրագաբար ոչնչացվեցին մեր Հայրենիքի, մեր մշակույթի հետ միասին»,-ասել է Օլեգ Եսայանը: «Ճանաչումը հարկավոր է ոչ այնքան մեզ՝ հայերիս, որքան Թուրքիային»,-ասել է Եսայանը: Իր հերթին ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկը նշել է, որ Ռուսաստանն ավելի հավատարիմ և հուսալի գործընկեր չունի, քան Հայաստանն է: «Ռուսաստանը դեռևս 1915թ. է Հայոց ցեղասպանությունն անվանեց մարդկության դեմ ուղղված ոճրագործություն»,-ասել է պատգամավորը: «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը կոչ է արել հայրենակիցներին համախմբվել այդ հարցի լուծման համար: Յուրի Նավոյաննն ասել է, որ Ցեղասպանության 100-ամյակի շեմին աշխարհում բողոքի նոր ալիք պետք է բարձրանա ժողովրդավարական երկրներում՝ պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |