Աշոտ Քոչարյան. Ցեղասպանության ժխտումն ինքնին արդեն դրա շարունակությունն է![]() 24 ապրիլի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Ժխտողականությունն արդեն իսկ պետք է դիտարկվի որպես ցեղասպանության շարունակություն»,-ապրիլի 23-ին հայտարարել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, հայտնում է Daily Star-ը: «Ցեղասպանության հետևանքները չեն վերացվել և հարցը բաց է մնում»,-ասել է նա: Ակնկալվում է, որ առնվազն 5000 հայ կմասնակցի այսօր Բեյրութում կայանալիք քայլարշավին դեպի Թուրքիայի դեսպանատուն: Քոչարյանը նշել է, որ «չնայած Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Թուրքիան հետևողականորեն պայքարում է դրա դեմ, կեղծելով պատմական փաստերը, կազմակերպելով քարոզարշավներ ու լոբբիստական գործունեություն տանելով»: Քոչարյանը նշել է Հայաստանի ու Լիբանանի միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը և ասել է, որ այն, որ Լիբանանը ճանաչել է ցեղասպանությունը և լիբանանահայերը ակտիվ մասնակցություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքին: Քոչարյանը նաև հայտնել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է պետական հանձնաժողով Հայաստանի ու Սփյուռքի ջանքերը միավորելու և Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգելու նպատակով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |