Հրանուշ Հակոբյան. Առնվազն պետք է խուլ լինել, կույր լինել և խելագար լինել՝ չտեսնելու համար այս վիշտը![]() 24 ապրիլի 2012 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հավատում է, որ արդարությունը կհղաթի և առաջադեմ մարդկությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Առնվազն պետք է խուլ լինել, կույր լինել և առնվազն պետք է խելագար լինել, որ չտեսնել այս վիշտը, որովհետև ճանաչել և դատապարտել ցեղասպանությունը նշանակում է մարդկությանը փրկել հետագա վտանգներից, Երկիր մոլորակը պահել ավելի խաղաղ, թույլ չտալ որ այն կրկնվի»: Նախարարը Ցեղասպանության ճանաչման գործում շատ է կարևորում սփյուռքի դերը և նշում է, որ ամենակարևորն այն է, որ այսօր մեկ հարցի շուրջ համախմբված է 10 միլիոն մարդ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |