Թուրքիայի նախկին նախագահը պատրաստ էր ճանաչել Ցեղասպանությունը, իսկ հետո մահացավ տարօրինակ հանգամանքներում![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը պատրաստ էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է թուրքական Zaman-ը, հղում անելով Թուրքիայի կրթության նախկին նախարար Վեհբի Դինչելերին, 1984թ. այն ժամանակ դեռ Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը պատվիրել էր հետազոտություններ անցկացնել, պարզելու համար, թե քաղաքական ու տնտեսական ինչ գին պետք է վճարի Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչելու դեպքում: Եվս մեկ հետազոտության արդյունքում պետք է ուսումնասիրվեին նույն հետևանքները, եթե Անկարան Ցեղասպանությունը ճանաչի 20-30 տարի անց: Ավելի ուշ 1991թ. Վաշինգտոն այցելության ժամանակ Օզալը կրկին հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու հավանականության մասին: Zaman-ը նշում է, որ նրա կուսակիցները կտրականապես դեմ էին Թուրգութ Օզալի առաջարկին: Ըստ Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Հասան Ջալալ Գյուզելի, թուրք զինվորականները մեղադրում էին Օզալին հայերի ու քրդերի հարցում չափազանց մեղմ լինելու մեջ: «Նա ցանկանում էր կազմակերպել հայերի վերադարձը Թուրքիա և եթե չմահանար, կարող էր իրականացնել իր մտադրությունը»,-ասել է Գյուզելը: Օզալի հարազատները պնդում են, որ Թուրքիայի նախկին նախագահը, որ վախճանվել է 1993թ., իր մահով չի մահացել, այլ թունավորվել է լիմոնադից, և մտադիր են նոր դատավարություն սկսել նրա մահվան հանգամանքները պարզելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |