ՀՀ արդարադատության նախարարությունը դիտարկում է Թուրքիային` Ցեղասպանության փոխհատուցման պահանջ ներկայացնելու հարցը![]() 24 ապրիլի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեկնաբանել է որոշ հայ և միջազգային փորձագետների կարծիքներն այն մասին, որ Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի փոխհատուցում Հայոց ցեղասպանության համար: «Ես հիմա չեմ ուզում գնահատականներ տալ: Նախարարությունում, չեմ ասի աշխատանքային խումբ, բայց երկու փոխնախարարներ, ովքեր միջազգային իրավունքի մասնագետներ են, իրենց նախաձեռնությամբ ուսումնասիրում են` ինչ կարելի է անել: Սակայն հիմա չեմ կարող ասել, ինչ որոշումներ կկայացվեն»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին` Հայոց եղեռնի հուշահամալիր կատարած այցի ժամանակ: Ինչ վերաբերում է այն հարցին` ինչպես կարող է հասարակությունը ծանոթանալ նրանց աշխատանքի արդյունքներին, ապա Թովմասյանն ընդգծել է. «Չեմ կարող ասել, քանի որ կարող են լինել այնպիսի արդյունքներ, որոնք անցանկալի կլինեն մեր հասարակության համար»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |