Պավլոս Գերուլանոս. Ողջ մարդկությունը պետք է միաձայն ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը

Պավլոս Գերուլանոս. Ողջ մարդկությունը պետք է միաձայն ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ողջ մարդկությունը պետք է միաձայն ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը՝ ցեղասպանությունների և մարդու իրավունքների խախտումների հետ պայքարի համար: Այդ մասին, ելույթ ունենալով Աթենքի Ռազմական թանգարանի կողմից կազմակերպված և Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Պավլոս Գերուլանոսը: Նա նաև ներկաներին փոխանցել է Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսի ողջույնները:

Խոսելով հայերի հանդեպ հույների ջերմ վերաբերմունքի մասին՝ Գերուլանոսը նշել է, որ երկու ժողովուրդներն անցել են գրեթե նույն ուղին:Եվ այդ առումով հատուկ նշանակություն է ստանում այն փաստը, որ Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և այստեղ երևում է նրա քաղաքական դիրքորոշումը, գրում է «Ազատ օր» թերթը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---