Վիրահայերը կազմակերպել են ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ![]() 24 ապրիլի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի շենքի առջև խաղաղ հանրահավաք է անցկացվել ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: PanARMENIAN.Net ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ այն իրականցվել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակությին կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ: «Ո՛չ ցեղասպանությանը» և «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպել են ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ: Հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին են հանձնել Հայոց մեծ եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը` պահանջելով ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը: Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հովանավորությամբ ապրիլի 23-ի տեղի է ունեցել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Հիշատակի երեկո» ներկայացումը` Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում: Միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նույն օրը երեկոյան` վառվող ջահերով և ցուցապաստառներով հայ համայնքի երիտասարդները Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն, որտեղ Թուրքիային կոչ են արել սեփական պատմությունից հրաժարվելու և իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն` խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկ ու կես միլիոն անմեղ զոհված հայերի հիշատակի առջև: Թբիլիսիում շարունակվում են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |