Կալիֆորնիայի Լոնգ Բիչ համալսարանում տեղի է ունեցել «Screamers» ֆիլմի ցուցադրությունը24 ապրիլի 2012 - 23:29 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի պետական համալսարանի ՀՈւԱ-ն` Հայ ուսանողական ասոցիացիան, կազմակերպել է «Screamers» ֆիլմի ցուցադրությունը` նվիրված Հայոց եղեռնի 97-րդ տարելիցին: Ֆիլմը պատմում է System of a Down ռոք-խմբի` Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին միանալու մասին: Ցեղասպանության վերապրողներից է եղել նաև խմբի մենակատար Սերժ Թանկյանի պապիկը: ASA-ն կազմակերպել է փաստագրական ֆիլմի ցուցադրությունը` ուսանողների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկություն տարածելու նպատակով: Ինչպես հայտարարել է ASA-ի նախագահ Վահան Մեզիյանը, չնայած բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մյուսները, ինչպես ԱՄՆ և Իսրայելը, չեն օգտագործում Ցեղասպանություն բառը` Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներից խուսափելու համար: Ըստ նրա, ճանաչումը կնպաստի Հայ ժողովրդի և մշակույթի զարգացմանը: Ֆիլմի հեղինակները պնդում են, որ եթե աշխարհն իմանար` ինչ էր պատահել հայերի հետ, ապա Հոլոքոստն ու Ռուանդայի ցեղասպանությունը հնարավոր կիներ կանխել: ASA-ն ծրագրում է ակտիվորեն մասնակցել «ցեղասպանություն» բառի տարածմանը սոցիալական կայքերի միջոցով` ավելի շատ տեղեկացվածություն ապահովելու համար: ASA-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաջորդ տարի կփորձեն ավելի մեծ մասշտաբի միջոցառում կազմակերպել: Ուշագրավ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա | ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար Գումարը կտրամադրվի 2024-2025թթ․ համար |