Վլադիմիր Ժիրինովսկի. Թուրքիան պետք է պատասխան տա Հայոց ցեղասպանության համար![]() 24 ապրիլի 2012 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ապրիլի 24-ին Մոսկվայում մասնակցել է «Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ հանցագործություն» ցույցին: Ինչպես ասվում է կուսակցության հաղորդագրությունում, ըստ ավանդույթի, ամեն տարի Մոսկվայի հայերը հավաքվում են նախնիների հիշատակը հարգելու համար, ովքեր մահացել են Ցեղասպանության ժամանակ: Ժիրինովսկին, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, նշել է, որ հայ ժողովրդի ճակատագիրը բարդ է, և նրա գոյության տարիներին չափազանց շատ ցնցումներ է ապրել: Բայց ամենասարսափելին դարձել է Ցեղասպանությունը: ՌԼԴԿ առաջնորդը նշել է, որ անցյալւ չի կարելի փոխել, բայց անհրաժեշտ է բոլոր իրավական մեթոդներով պատասխանատվության ենթարկել թուրքական կառավարությանը: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք միշտ կարող եք ստանալ ՌԼԴԿ աջակցությունը»,- նշել է նա: «Հաջողություններ ենք մաղթում հայ ժողովրդին: Կեցցե Հայաստանը: Կեցցեն հայերը: Ազատություն Արևմտյան Հայաստանին»,- ասել է Ժիրինովսկին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |