Յանակիս Օմիրու. Կիպրոսի հունական բնակչությունը միշտ աջակցել է հայ ժողովրդին արդարության համար պայքարում (վիդեո)

Յանակիս Օմիրու. Կիպրոսի հունական բնակչությունը միշտ աջակցել է հայ ժողովրդին արդարության համար պայքարում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին և 24-ին Կիպրոսում կայացել են մի քանի միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 23-ին Նիկոսիայում սկսվել է հայ երիտասարդության երթը, ովքեր տարել են Հայաստանի և եվրոպական երկրների դրոշները: Մասնակիցներն անցել են քաղաքի փողոցներով և կանգ առել Սուրբ Աստվածածնի եկեղեցու և «Նարեկ» վարժարանի մոտ:

Արմենիաս փողոցում երիտասարդությանը միացել են Նիկոսիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Այնուհետև հայ եկեղեցու Նահատակաց հուշարձանի մոտ տեղի են ունեցել միջոցառումներ: Դրանց մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Յանակիս Օմիրուն:

«Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը, որպեսզի արդարությունը հաղթի: Կիպրոսի հունական բնակչությունը միշտ աջակցելու է հայ ժողովրդին, քանի որ նա նույնպես եղել է թուրքական բռնության զոհ»,- ասել է Օմիրուն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---