Ապրիլի 24-ի երեկոյան Բելգիայում Հայոց ցեղասպանության 97-ամյակին կցուցադրվի «Աղետ» ֆիլմը

Ապրիլի 24-ի երեկոյան Բելգիայում Հայոց ցեղասպանության 97-ամյակին կցուցադրվի «Աղետ» ֆիլմը

PanARMENIAN.Net - «Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես Բրյուսելում մենք հարգանքի տուրք ենք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մենք ցույց ենք անցկացրել, այնուհետև հավաքվել խաչքարի մոտ և ծաղիկներ դրել: Ներկա էին Բելգիայի Հայկական կոմիտեի ղեկավար Միշել Մամուրյանն ու Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԸԲՄ) եվրոպական խորհրդի անդամ Նիկոլաս Թավիթյանը:

Բողոքի ակցիային մասնակցել են Բելգիայի հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ: Մոտ երկու ժամ տևած ակցիայի մասնակիցների հիմնական կարգախոսներն էին «Թուրքերը բարբարո'ս են», «Թուրքերը մարդասպա'ն են», «Արդարությո'ւն հայերին» և «Ո'չ Հայոց ցեղասպանության մասին լռելուն»:

Նիկոլաս Թավիթյանի խոսքով` ապրիլի 24-ի երեկոյան Հայոց ցեղասպանության 97-ամյակին կցուցադրվի «Աղետ» ֆիլմը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---