Թաթուլ Մանասերյանը գյուղատնտեսության ոլորտում կանխատեսում է երկնիշ աճ արդեն աշնանը![]() 25 ապրիլի 2012 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Տնտեսագիտական գիտությունների դոտկոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը 2012-ի սեպտեմբեր-հոկտեմբերին ակնկալում է երկնիշ աճ գյուղատնտեսության ոլորտում: Նրա խոսքով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով մակրոտնտեսական ցուցանիշները ֆիքսում են որոշակի կայունություն և բոլոր նախադրյալները կան, որպեսզի նման միտումը շարունակվի: «Եթե նման միտումները պահպանվեն, ապա սեպտեմբեր-հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում աճը կարող է հասնել երկնիշ թվի»,- ասել է նա ապրիլի 25-ին մամլո ասուլիսում: Տնտեսագետը նման կանխատեսումը հիմնավորել է անցած տարվա բազայով և իշխանությունների կողմից անցկացվող ագրարային քաղաքականությամբ, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմաններով, որոնք թույլ կտան աշնանն ապահովել լավ բերք: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվայլներով, 2012-ի հունվար-մարտին 2011-ի նույն շրջանի համեմատ գյուղատնտեսության ոլորտում արտադրված համախառն արտադրանքի ծավալները չեն փոխվել՝ 65,4 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |