Տիգրան Սարգսյան. Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում ասորական համայնքն իրեն լավ զգա

Տիգրան Սարգսյան. Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում ասորական համայնքն իրեն լավ զգա

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած ասորական համայնքների ներկայացուցիչներին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Սարգսյանը հայտարարել է. «Ցանկանում եմ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում ասորական համայնքն իրեն լավ զգա: Համայնքի բոլոր խնդիրները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում»:

Վարչապետը հաղորդել է, որ կառավարությունն այս տարի կրկնապատկել է ասորական համայնքին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը:

Իրենց հերթին, ասորական համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հայկական իշխանություններին Երևանում 1915-ի ցեղասպանության ընթացքում ասորացի ժողովրդի անմեղ զոհերին նվիրված հուշարձան տեղադրելու համար:

Ասորական համայնքի ներկայացուցիչները խնդրել են վարչապետի աջակցությունն աշնանը Հայաստանում կայանալիք Համաշխարհային ասորական միության կոնգրեսի կազմակերպման մեջ, ինչին վարչապետը դրական է արձագանքել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---