Սիրիայում Հայաստանի դեսպանը հույս ունի, որ նոր սիրիական խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը![]() 25 ապրիլի 2012 - 22:16 AMT PanARMENIAN.Net - «Ալ Բաաս» պաշտոնական սիրիական թերթն ապրիլի 24-ին հրապարակել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Ջանփոլադյանի հարցազրույցը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպանը հարցազրույցում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածներին, սկսած 19-րդ դարից, ինչպես նաև երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանը, որի զոհ են դարձել 1,5 մլն մարդիկ: Ջանփոլադյանը դատապարտել է մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը հերքելու քաղաքականությունը, որն իրականացնում են Թուրքիայի ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները: Բացի դրանից, դեսպանն անդրադարձել է հայ-արաբական հակաօսմանական պայքարին և Ցեղասպանությունից հետո արաբների, մասնավորապես սիրիացիների մարդասիրական վերաբերմունքին հայ ժողովրդի հանդեպ: Նա հույս է հայտնել, որ նոր սիրիական խորհրդարանը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության հարցը, դրանով հանդերձ կատարելով իր մարդասիրական պարտքը հազարավոր հայերի հիշատակի առջև, ովքեր օսմանյան իշխանությունների կողմից սպանվել են Սիրիայի տարածքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |