Ջավախահայ դպրոցականներին թույլ չեն տվել մասնակցել Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին![]() 26 ապրիլի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են իրավիճակը հայաբնակ Ջավախքում, բավականին հաճախ են անդրադառնում տարածաշրջանի «հայկական» դպրոցների թեմային, ասվում է Ջավախահայերի ազգային խորհրդի մամլո կենտրոնի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս առնչությամբ հատկանշական է ապրիլի 24-ին Ախալցխայում տեղի ունեցած միջադեպը: Նախօրեին բոլոր հայկական դպրոցների տնօրեններին կանչել են Ախալցխայի Ռեսուրս-կենտրոն և խորհուրդ տվել չմասնակցել սգո միջոցառումներին: Ապրիլի 24-ին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագից հետո սգո երթը ուղղվեց դեպի Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Երթի մասնակիցներն անցնում էին հայկական դպրոցի մոտով, որի բակում հավաքված աշակերտները հակաթուրքական կարգախոսներ էին վանկարկում: Դպրոցի դարպասներն անմիջապես փակվեցին և երեխաներին դուրս չթողեցին: Ուսուցիչներն իրենց վրա վերցրեցին ոստիկանական պարտավորությունները, իսկ դպրոցականները դուրս ցատկելով 4-հարկանի շենքի ստորին հարկերի պատուհաններից, խումբ-խումբ հավաքվում էին խաչքարի մոտ արդեն սգո միջոցառման ավարտին: Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված ոչ մի միջոցառում դպրոցում չէր կազմակերպվել, այն դեպքում երբ բոլոր պետական հիշատակի օրերը այդ նույն դպրոցում մեծ շուքով են նշվում: Ուսուցչական կազմից ու դպրոցի տնօրինությունից շատ բան է կախված, առավել ևս, որ ուսումնական հաստատության կանոնները դա թույլ են տալիս: Սակայն նրանք այլ ճանապարհ ընտրեցին, այդպիսով անուղղելի վնաս հասցնելով մատաղ սերնդի հոգեբանությանը և սերմանելով կույր հնազանդության ու ստրկամտության սերմերը: Ստեղծված վիճակում իշխանությունների, ինչպես նաև դպրոցի տնօրինության գործողությունները վերին աստիճանի անբարոյական են: Վրաստանի իշխանությունները խախտել են Ջավախքի բնիկ ժողովրդի ազգային ինքնության արտահայտմանը միջամտելու սահմանները, ինչը չի կարող և չի մնա անհետևանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |