ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ-2004» ԱՌԵՎՏՐԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ12 մայիսի 2004 - 00:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայի Էքսպոկենտրոնում բացվել է «Հայաստանն ու աշխարհը» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին, որը կտեւի մինչեւ ապրիլի 14-ը, մասնակցում են ողջ աշխարհի հայկական ընկերությունները, որոնցից 24-ը կներկայացնեն Հայաստանը: Ցուցահանդեսի անցկացմանն աջակցություն են ցույց տվել Մոսկվայի կառավարությունը, ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը, ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը, Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստանի ու Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատները, Ռուսաստանի հայերի միությունը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, ցուցահանդեսի գլխավոր միջոցառումը կդառնա «Հայկական գործարար հարաբերությունները» թեմայով խորհրդաժողովը, որի ընթացքում կքննարկվեն համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ներդրումների ներգրավման, կադրերի նախապատրաստման հարցերը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |