Ջամալյան. Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ակտիվացումը կապված է Ցեղասպանության տարելիցի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայաստանի առջև ծառացել է Ցեղասպանության կրկնության հարցը, բայց ի տարբերություն նախորդ դարասկզբի, այժմ Հայաստանն ունի լավ զինված և մարտունակ բանակ, որը հակահարված կտա թշնամուն»,- հայտնել է այսօր մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից հայկական և ղարաբաղյան դիրքերի գնդակոծումներն ակտիվացել են Ցեղասպանության զոհերի հիշատակման օրերին, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները ոչ միայն չեն ափսոսում կատարվածի համար, այլև առանձնահատուկ ցինիզմով հիշեցնում են այդ մասին: «Բարեբախտաբար, այժմ և' Հայաստանը, և' Ղարաբաղը սեփական զինված ուժերն ունեն, որոնք պաշտպան են կանգնած խաղաղ բնակչությանը և իրենց պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակակետերը »,- ընդգծել է Ջամալյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |