«Գազպրոմի» զուտ շահույթը 2011թ. աճել է 35 տոկոսով![]() 27 ապրիլի 2012 - 11:24 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ» ԲԲԸ-ն, որը Ռուսաստանի խոշոր գազարտադրողն է, 2011թ. ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներով ավելացրել է զուտ շահույթը 35 տոկոսով՝ հասցնելով այն 1,307 տրիլիոն ռուբլու: Այդ մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ: Այդ արդյունքները գերազանցել են փորձագետների ակնկալիքները, որոնք կանխատեսում էին 1,26 տրիլիոն ռուբլի շահույթ: «Գազպրոմի» հասույթը մեկ տարում աճել է 28,9 տոկսով՝ հասնելով 4,637 տրիլիոն ռուբլու, ինչը համապատասխանում է վերլուծաբանների ակնկալիքներին: Ընդ որում, «Գազպրոմի» զուտ պարտքը 2011թ. աճել է 19 տոկոսով և կազմել է 1 տրլն 35 մլրդ ռուբլի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |