Լևոն Առաքելյանն ու Վարդուհի Երիցյանը Երևանում կկատարեն աշխարհահռչակ կոմպոզիտորների գլուխգործոցներ![]() 27 ապրիլի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնելու է Թավջութակի և դաշնամուրի դուետի երեկո: Երեկոյին համաշխարհային մեծության կոմպոզիտորների ստեղծագործությունները կկատարեն ֆրանսաբնակ դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը և թավջութակահար Լևոն Առաքելյանը: «Դեռ ուսանողական տարիներից ենք ելույթ ունեցել Վարդուհու հետ: Համատեղ համերգի գաղափարն առաջացել էր դեռ անցած տարի, սակայն իրականանում է հիմա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց Առաքելյանը: Համերգում հնչելու են Բեթհովենի և Բրամսի սոնատները, ինչպես նաև «Պիես ժողովրդական ոգով»-ը: Բոլոր երեք գործերն էլ կոմպոզիտորների ուշ շրջանի գործերից են և համարվում են գլուխգործոցներ: Համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում: Լևոն Առաքելյանը ծնվել է 1981 թ-ին: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, պորֆեսոր Ա. Թալալյանի մոտ: Նվագել է «Նաիրի» քառյակում, այժմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայ-վրացական Convergence ժամանակակից երաժտության համույթի երաժշիշտ է: Ելույթ է ունեցել այնպիսի երաժշիտների հետ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը, Դաիշին Կաշիմոտոն, Աշլի Ուոսսը և այլոք: Համագործակցում է նաև դաշնակահարներ Արթուր Ավանեսովի և Հայկ Մելիքյանի հետ: ՎարդուհիԵրիցյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզի Պետական բարձրագույն կոնսերվատորիայում: Մասնակցել է բազմաթիվ հանրահայտ երաժիշտների վարպետության դասերին: 2005 թվականին պրոֆեսոր Grigitte Engagerer հետ նվագել է Flaneries Musicales de Reims փառատոնի ժամանակ: Վարդուհի Երիցյանը մասնակցել է Festival Pablo Casais de Prades, Festival de la Roque d Antheron, festival du Touquet, festival d Engein-les Bains, Annecy Festival-Estival, Gelderse Musiek Zomer , Amman en musique և այլ փառատոներին.: Ունի բազմաթիվ ձայնագրություններ և մի շարք մրցույթների դափնեկիր է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |