ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՕԳՏԻՆ14 մայիսի 2004 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մեջ եւ պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, այսօր` մայիսի 14-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը: «Մեր հարաբերությունները դրական են զարգանում բոլոր ուղղություններով, սակայն միեւնույն ժամանակ, մենք միմյանց ասելու դեռ շատ բան ունենք, որպեսզի ի հայտ բերենք փոխգործակցության համար արդյունավետ հնարավորությունները»,- ասել է Մ.Ֆրադկովը: Իր հերթին, Հայաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունների ծավալը բավականին լայն է, եւ վերջին տարիներին հաջողվել է հասնել դրա զգալի զարգացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |