«Ժողովուրդ». Սպիտակի բնակիչները Սերժ Սարգսյանի ուղղությամբ հող են շպրտել![]() 28 ապրիլի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` Սպիտակ կատարած այցի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել: Քաղաքի բնակիչները, տեսնելով Սերժ Սարգսյանին, նրա ուղղությամբ հող են շպրտել` բղավելով, թե իրենք բնակարանների հետ կապված խնդիր ունեն, բայց այն չի լուծվում: Սարգսյանը, նկատելով քաղաքացիների վերաբերմունքը, այլայլված բարձրացել է բեմ ու սկսել կարդալ իր ելույթը`չնկատելու տալով, թե ինչ է կատարվում հրապարակում: Այս վերաբերմունքն ավելի է վրդովեցրել քաղաքացիներին, որոնք սկսել են բարձր գոռալ: Սերժ Սարգսյանը ստիպված է եղել ելույթի ավարտից հետո մոտենալ ժողովրդին: Մարդիկ բողոքել են, որ այսքան տարիների ընթացքում իրենք բնակարան չեն ստանում: Սարգսյանն էլ նրանց է մեղադրել` ասելով. «Դիմում չեք գրում կառավարությանը, որպեսզի ձեր հարցերը լուծվեն, դուք ասում եք` հիվանդանոցում եմ եղել, ժամանակ չեմ ունեցել դիմում գրելու: Դե եթե մարդը ժամանակ չունի դիմում գրելու, որ գան, իր տունը կառուցեն, ապա պետությունն այստեղ քիչ անելիք ունի»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |