Յուրա Մովսիսյանի դուբլը Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրում հաղթանակ է բերել «Կրասնոդարին»![]() 28 ապրիլի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրում հաղթել է Նիժնի Նովգորոդի «Վոլգային»: Յուրա Մովսիսյանի թիմը հաղթել է 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացվել է արդեն 3-րդ րոպեին: Իսկ 45-րդ րոպեին դաշտի տերերը ամրապնդել են արդյունքը՝ իրացնելով երկրորդ գոլը: Դուբլի հեղինակ է դարձել հայ ֆուտբոլիստը: Մրցավար Ալեքսեյ Եսկովը 11-մետրանոց է նշանակել: 71-րդ րոպեին այն իրացրել է Սերգեյ Կարյական, սակայն դա արդեն չի ազդել ընդհանուր արդյունքի վրա: «Կրասնոդարը» այս խաղաշրջանում արդեն չորրորդ անգամ հաղթել է «Վոլգային»: «Կրասնոդարը» վաստակել է 59 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |