Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունն ավարտվել է հայ մարզիկների համար

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունն ավարտվել է հայ մարզիկների համար

PanARMENIAN.Net - Չելյաբինսկում այսօր կավարտվի Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հակոբ Առաքելյանը (100կգ ք /կ) անհաջող հանդես եկավ: Առաջին իսկ գոտեմարտում նա զիջեց Եվգանիուս Բորոդավկոյին (Լատվիա) և դուրս մնավ պայքարից:

Այսպիսով Հայաստանի ձյուդոյի հավաքականը Եվրոպայի առաջնությանը նվաճեց մեկ արծաթե մեդալ: Փոխչեմպիոն դարձավ Հովհաննես Դավթյանը (60կգ ք /կ):

Դավթյանն ու Արմեն Նազարյանը (66կգ ք /կ) գրեթե ապահովել են իրենց մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիադային:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---