ՕԽ-2012-ի կազմկոմիտեն մտադիր է արգելել հանդիսատեսներին լուսանկարներ զետեղել ցանցում![]() 28 ապրիլի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն (LOCOG) ցանկանում է արգելել հանդիսատեսներին Օլիմպիադայի ընթացքում արված լուսանկարներ ու տեսագրություններ զետեղել սոցցանցերում՝ Facebook, Twitter և YouTube-ում: Սակայն, ինչպես հայտնում է Travel պորտալը, կազմկոմիտեն խոստովանում է, որ դա հազիվ թե ստացվի: Կազմակերպիչները հասկանում են, թե դա որքան բարդ խնդիր է: Այնուամենայնիվ, կանոնների կատարման հանդեպ հսկողություն կսահմանվի, սակայն փակ մարզահրապարակներում: Անվճար բացօթյա միջոցառումներին հանդիսատեսին թույլ կտան լուսանկարներ ու տեսագրություններ անել անձնական նպատակների համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |