ԱՄՆ-ն թույ կտա Իրանին հարստացնել ուրանը մինչև 5 տոկոս![]() 28 ապրիլի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները մտադիր են Իրանին առաջարկել միջուկային ծրագրի զարգացման փոխզիջումային պայմաններ: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, հղում անելով Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներին, Իրանին թույլ կտան հարստացնել ուրանը մինչև 5 տոկոս, եթե երկրի ղեկավարությունը թույլ տա միջազգային տեսուչներին այցելել միջուկային օբյեկտներ ու մշտական և անսահմանափակ հսկողություն հաստաստել նրանց աշխատանքի հանդեպ: Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է նման փոխզիջման հնարավորությունը, քանի որ, մտավախություն կա, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապրիլի 14-ին Ստամբուլում մեկնարկած բանակցությունները կտապալվեն: Մինչդեռ, ինչպես պնդում է թերթը, ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկը կարղ է լուրջ դիմադրության հանդիպել ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, այնպես էլ Իրանի ղեկավարության շրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |