Սիրիայում շուրջ 700 ապօրինի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը![]() 28 ապրիլի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում շուրջ 700 ապօրինի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը: «Վերջին մի քանի օրում ապօրինի զինյալ կազմավորումների շուրջ 721 անդամ կամավոր հանձնվել է իշխանություններին»,-նշում են աղբյուրները: Ապրիլի 12-ից, երբ ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնությունը, Սիրիայում զինյալները խախտել են այն գրեթե 1,3 հազար անգամ: Մասնավորապես, ըստ աղբյուրների, «ջարդ է տեղի ունեցել Արբին ավանում և Թուրքուման-Բարիհում»: Ահաբեկիչների գործողություններից Համա քաղաքում , Դամասկոսում, Հալեպում մարդիկ են զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |