ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԻՑ14 մայիսի 2004 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում կայացած բանակցությունների ընթացքում գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական կապերի զարգացման առնչությամբ: Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, Ռուսաստանը եւ Հայաստանն «այդ ուղղությամբ արդյունավետ են աշխատում, ինչն էլ արտացոլվում է տնտեսական փոխգործակցության տեմպերում»: Վ.Պուտինը հիշեցրել է, որ 2003 թվականին ՌԴ եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 34%-ով: Իր կողմից Ռ.Քոչարյանը կարծիք է հայտնել, որ երկու երկրների տնտեսական համագործակցության նոր փուլի սկիզբ է հանդիսացել «պարտքեր ունեցվածքի դիմաց» գործարքը: Նրա կարծիքով` երկու երկրների տնտեսական փոխգործակցության բնագավառում «շատ հետաքրքիր բաներ են կատարվում»: Մասնավորապես, նա հիշեցրել է «խոշորագույն ռուսաստանյան «Վնեշտորգբանկի» մուտքը Հայաստան» : Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում «մեծ քիմիական արդյունաբերությունը սկսել է աշխատել նույնպես շնորհիվ ռուսաստանյան ներդրողների»: Ռ.Քոչարյանի խոսքերով` «Ռուս գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելուն, մասնավորապես, շինարարությունում եւ այլ ոլորտներում»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |