Դավիթ Հարությունյան. Ընտրացուցակները չպետք է հրապարակվեն![]() 28 ապրիլի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ միայն խորհրդարանը կարող է որոշել, արդյոք անհրաժեշտ է հրապարակել ընտրացուցակները, թե ոչ: Ըստ նրա, Հայաստանը հետևել է Եվրոպայի օրինակին, որը հիմնավորել է ընտրությունների մասնկաիցների մասին հրապարակումների պահպանության անհրաժեշտությունը, քանի որ ընտրություններին չմասնակցելը ևս քաղաքական քայլ է, որը պետք է հարգել: Հարությունյանն ընդգծել է, որ Միացյալ շտաբի` ընտրացուցակների հրապարակման հարցով Սահմանադրական դատարանին դիմելու որոշումը նախընտրական քարոզարշավի հետ կապված հերթական քայլն է: Ժամանակային սահմանափակության պատճառով այդ քայլը ընտրությունների վրա չի ազդի, քանի որ դատարը պարզապես չի հասցնի դիտարկել դիմումը: Ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական միջկուսակցական շտաբը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` խնդրելով ոչ սահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն կետը, որն արգելում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակել: Այս մասին հայտարարվել է միջկուսակցական շտաբի ապրիլի 27-ի նիստի ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |