Սերժ Սարգսյանն այցելել է Ազատանի հիմնանորոգված և Մայիսյանի նորակառույց մշակույթի տներ![]() 30 ապրիլի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է մարզի մի քանի համայնքների հիմնանորոգված կամ կառուցման ընթացքում գտնվող կրթական, մշակութային հաստատություններ: Նախագահականից հայտնում են, որ դրանցում իրականացված աշխատանքների զգալի մասը նախատեսված է եղել ՀՀ նախագահի 30.07.2008թ. կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցով: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ծանոթացել է Ազատան գյուղի հիմնանորոգված և Մայիսյանի նորակառույց մշակույթի տներում իրականացված աշխատանքներին, այս հաստատություններում ստեղծված պայմաններին: Նախագահն այցելել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում Աշոցք գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակ: 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2011թ. հուլիսին, նախատեսվում է ավարտել 2013թ. մայիսին: Ամասիայի մանկապարտեզ-համայնքային կենտրոնում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված այս կենտրոնի պայմաններին, իրականացված աշխատանքների որակին: Գյումրու վերակառուցված մարզադաշտում Հանրապետության նախագահը դիտել է ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը: Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև իր ապրիլի 7-ի այցի ժամանակ տրված հանձնարարականներին` Գյումրու «Մուշ-2» թաղամասի վերաբերյալ, ինչպես նաև զրուցել է նորակառույց այդ թաղամասում բնակարաններ ունեցող շահառուների հետ: Գյումրիում նախագահին զեկուցվել է նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող շինարարության ծրագրի ընթացքի մասին: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքների ընթացքին ևս: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել այդ կապակցությամբ ՀՀ կառավարության և «Դ-Լինկ ինտերնեշնլ» ընկերության միջև երկարաժամկետ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |