Ալի Լարիջանի. Հակասությունների վերացումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է![]() 30 ապրիլի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաև Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում ունեցավ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Լարիջանին պարարտ է համարել հողը Իրանի ու Հայաստանի խորհրդարանական համագործակցության համար և նշել է, որ երկու երկրների խորհրդարանները վերջին տարիներին նպաստել են հարաբերությունների զարգացմանը: Լարիջանին նաև կարևորել է համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը և հավելել է, որ երկու երկրները մեծ հնարավորություններ ունեն հարաբերությունները զարգացնելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |