Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը30 ապրիլի 2012 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ պարոն Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը:Այցի շրջանակներում մայիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` Հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի ազգային մասերի լիազորությունների շրջանակը և հետագա աշխատանքների իրականացման կարգը, ներկայացվել են երկու երկրների կարիքներն ու հնարավորությունները, սահմանվել է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության շրջանակը: Նիստի ավարտին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Խրիստաս Մալիկկիդիսը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների ռազմաքաղաքական ամուր կապերը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ Հայաստանն ու Կիպրոսը, ունենալով սահմանափակ ռեսուրսներ և միատեսակ մարտահրավերներ, միջազգային հարաբերությունների շրջանակներում կարևոր դեր ունեն կատարելու և գործում են փոխհամաձայնեցված: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |