Վիեննայում հայտնաբերվել է Քադդաֆիի օրոք նավթավերամշակման արդյունաբերության նախկին նախարարի դին

Վիեննայում հայտնաբերվել է Քադդաֆիի օրոք նավթավերամշակման արդյունաբերության նախկին նախարարի դին

PanARMENIAN.Net - Լիբիայի նավթավերամշակման արդյունաբերության նախկին նախարար Շուքրի Ղանեմը մեռած է հայտնաբերվել Դանուբում` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի մոտ: Ինչպես հաղորդում է տեղական ոստիկանությունը, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հաղորդվում է, որ Ղանեմը, որը նախարար էր Մուամմար Քադդաֆիի օրոք, իսկ այժմ խորհրդական էր աշխատում ընկերություններից մեկում, առավոտյան դուրս էր եկել տնից «սովորական ամենօրյա հագուստով»: Ավստրիական ոստիկանությունը չի բացառում, որ Ղանեմը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, թեև չեն բացառում սպանության վարկածը, չնայած բռնության հետքերի բացակայությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---