Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Քասախի հիմնանորոգված մշակույթի տուն, ծանոթացել պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինանսավորմամբ կատարված աշխատանքներին: 1972թ. կառուցված և երբևէ չվերանորոգված Քասախ համայնքի մշակույթի տունը հիմնանորոգումից հետո դարձել է ժամանակակից պահանջներին համապատասխանող մշակութային հաստատություն, որից օգտվում են Քասախի արվեստի դպրոցը, Մշակույթի կենտրոնը, Քասախ համայնքի գրադարանն ու մարզասրահը:

Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Եղվարդում գտնվող «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի համակցված կերերի գործարան, ծանոթացել հացահատիկային կուլտուրաների արտադրությամբ զբաղվող այս ընկերության ընթացիկ աշխատանքներին և զարգացման ծրագրերին: Մարզի մեկ այլ՝ Գողթ համայնքում Նախագահն այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրերին և տնտեսությունում իրականացվող աշխատանքներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---