ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը![]() 30 ապրիլի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի և ՀՀ քաղաքագետների միության աշխատակազմը տեղեկացնւմ է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Միասնական շտաբին անդամակցող ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը: Հայցադիմումը, որով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա պահանջվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Սահմանադրական դատարանը կքննարկի մինչև խորհրդարանական ընտրությունները` մայիսի 5-ին, առավոտյան ժամը 10-ին: Հայցադիմումի բավարարման դեպքում մայիսի 6-ին կայանալիք քվեարկությունից հետո բոլոր ընտրատեղամասերում կհրապարակվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների անվանացուցակները, ինչը մեծապես կնպաստի ընտրական գործընթացի մասնակիցների ճշգրիտ թվաքանակի բացահայտմանը, ընտրությունների արդյունքների հանրային արժանահավատությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |