Երևանում բացվելու է հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանի արձանը![]() 30 ապրիլի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի` մայիսի 2-ին, Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում բացվելու է նշանավոր հայ դերասան Վահրամ Փափազյանի հուշարձանը, որի հեղինակն է Լևոն Թոքմաջյանը: Բացման արարողությանը մասնակցելու են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ինչպես նաև Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանը: Ներկա են լինելու նաև մի շարք մտավորականներ այդ թվում՝ Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննեսը, Ռոբերտ Դավթյանը, մշակույթի և արվեստի այլ գործիչներ: Արարողությունը վարելու է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |