Իսրայելը Լիբանանի հետ սահմանին սկսել է պատի շինարարություն

Իսրայելը Լիբանանի հետ սահմանին սկսել է պատի շինարարություն

PanARMENIAN.Net - Իսրայելական ռազմական ինժեներներն այսօր ձեռնամուխ են եղել Լիբանանի հետ սահմանին «Բեբ Ֆաթիմա» հսկիչ-անցումային կետի շրջանում արգելափակիչ պատի շինարարությանը:

10 մ բարձրությամբ շինությունը փորձագետների կարծիքով կլինի համատեղ սահմանի ամենախոցելի երկկիլոմետրանոց հատվածում՝ Կֆար Կիլլա լիբանանյան քաղաքի շրջանում: «Անվտանգության պարիսպը» նախատեսված է նրա համար, որպեսզի պաշտպանի իսրայելական Մեթուլա գյուղի բնակիչներին հնարավոր զինված սադրանքներից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---