Չինաստանը կարող է ապահովագրել իրանական նավթ տեղափոխող տանկերները![]() 30 ապրիլի 2012 - 19:49 AMT PanARMENIAN.Net - ՉԺՀ-ն դիտարկում է տանկերների պետական ապահովագրման հնարավորությունը, որոնք տեղափոխում են իրանական նավթ: Այդ միջոցները կարող են թույլ տալ նավթի՝ մեծությամբ երկրորդ սպառողին իրանական նավթ մատակարարել այն բանից հետո, երբ 2012-ի հուլիսին ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները: ԵՄ նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում են Իրանի նկատմամբ նավթային էմբարգո, արգելում են եվրոպական ապահովագրողներին իրականացնել տանկերների ապահովագրումը, որոնք իրանական նավթ են տեղափոխում: Միաժամանակ, նման ապահովագրություն տրամադրող ընկերությունների մեծամասնությունը գտնվում են Արևմուտքում: Դրա հետ կապված, եվրոպական պատժամիջոցները կարող են զգալիորեն ազդել իրանական նավթի առաքումների վրա ասիական երկրներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |