2012 թվականին աշխարհում գործազուրկների քանակը կհասնի 202 մլն մարդու` 2011թ. 196 մլն դիմաց![]() 30 ապրիլի 2012 - 19:58 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականին աշխարհում գործազուրկների քանակը կկազմի 202 մլն մարդ կամ աշխատունակ բնակչության 6,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ): «Զբաղվածության տեսակետից իրադրությունն աշխարհում տագնապալի է, չկան նաև որևէ հիմքեր` հուսալու, որ իրադրությունը մոտ ժամանակներս կբարելավվի»,- նշում են ԱՄԿ մասնագետները: Փորձագետները հաշվել են, որ 2008-2009թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի վրա հասնելուց հետո աշխատանքը կորցրել է 50 մլն մարդ: Կազմակերպության հաշվետվությունում նշվում է, որ գործազուրկների թիվն աշխարհում ավելանալու է, քանի որ մի շարք երկրների, մասնավորապես եվրագոտում չի հաջողվի լուծել առկա տնտեսական խնդիրները: 2011 թվականին գործազուրկների թիվը կազմում էր 196 մլն մարդ: Մասնագետների կանխատեսումների համաձայն` առաջիկա 2013 թվականին այդ թիվը կարող է էլ ավելի մեծանալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |