Իսպանիան առաջարկել է ընդունել Եվրո-2012-ը Ուկրաինայի փոխարեն

Իսպանիան առաջարկել է ընդունել Եվրո-2012-ը Ուկրաինայի փոխարեն

PanARMENIAN.Net - Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարն առաջարկել է ՈւԵՖԱ ղեկավարությանը տեղափոխել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը Ուկրաինայից Իսպանիա:

Նման հավանականություն է առաջացել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակի և Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների պատճառով:

Նախօրեին ՈւԵՖԱ-ում Եվրո-2012 օպերացիոն տնօրեն Մարտին Կալլեն բացառեց խաղերը տեղափոխելու հավանականությունը, քանի որ նման սեղմ ժամկետում դա հնարավոր չէ: Ըստ նրա, եթե ակնհայտ է դառնում, որ որևէ երկրում առաջնությունն անցկացնելն անհնար է, ապա մրցաշարը հետաձգվում է մինչև հաջորդ տարի:

Ուկրաինայի և Լեհաստանի կառավարությունները վստահեցրել են, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հյուրերի անվտանգությունն ապահովելու համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---