Ծիրանենիների սնկային հիվանդությունների դեմ պետք է պայքարել ավիացիոն մեթոդով![]() 1 մայիսի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմենը վստահեցրեց, որ, հատկապես, Արմավիրում ու Արարատում մեծ տարածում է ստացել դեղձենիների ու ծիրանենիների սնկային հիվանդությունը: Հիմնականում սնկային հիվանդությամբ վարակված են Շահումյան, Լճաշեն, Աղալիճ, Գրիբոյեդով բնակավայրերի այգիները: Նրա խոսքով, տերևների վրա արդեն տարածվել է սնկի հիվանդությունը, դրան նպաստում են անձրևները և խոնավ եղանակը: «Մենք խորհուրդ ենք տալիս անմիջապես կազմակերպել հակասնկային սրսկումներ»,- իր խոսքը գյուղատնտեսության նախարարույթանը հղելով ասաց Հրաչ Բերբերյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այն կիրը, որն այս օրերին քսում են ծառերին, չի օգնում: Նա նաև նշեց, որ հակասնկային ավիացիոն սրսկումներով պետք է զբաղվի գյուղնախարարությունը, միջոցներ տրամադրի, սակայն նախարարությունը թերանում է. «Դրան մեծ ուշադրություն չի դարձվում, քանի որ գյուղատնտեսության նախարարությունը չի կարողացել կառավարությանը ներկայացնել դրա կարևորությունը համապատասխան միջոցներ ստանալու համար»: Ըստ մասնագետի, գյուղացիները անմիջապես պետք է սկսեն հակասնկային թունաքիմիկատային սրսկումներ: «Դեղձենիների մոտ դեռ թույլ է արտահայտված հիվանդությունը, բայց արդեն նկատելի է, իսկ ծիրանենու վրա սունկը արդեն նստած է»,– ասաց նա: Այգիներում հակասնկային սրսկման ավիացիոն մեթոդի կիրառման համար 1 հեկտարի հաշվով անհրաժեշտ է 8-10 հազ դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |