Հաջորդ խաղաշրջանից ՈւԵՖԱ-ն նվազագույն բժշկական պահանջներ կներմուծի![]() 2 մայիսի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ խաղաշրջանից սկսած` ՈւԵՖԱ-ն սեփական հովանավորությամբ կներմուծի խաղերի ժամանակ նվազագույն բժշկական պահանջներ: Պահանջների ցուցակը կազմվել է ՈւԵՖԱ-ի Բժշկական կոմիտեի կողմից և հաստատվել ՈւԵՖԱ-ի գործադրի կոմիտեի կողմից` Ստամբուլու կայացած վերջին նիստի ժամանակ: Ասոցիացիաներն արդեն ստացել են մյուս խաղաշրաջնի խաղերի համար պարտադիր պահանջների ցուցակը: Ցուցակը ներառում է բժշկական սարքավորումներ, շտապ օգնության մեքենաներ, բժշկական անձնակազմին ուղղված պահանջներ, խաղին նախորդող և մրցաշարին նախորդող տեղեկություններ: Որոշ պահանջներ պարտադիր են ՈւԵՖԱ-ի բոլոր մրցաշարերի համար, ինչպես օրինակ մարզադաշտերում շտապ օգնության խմբի և պատգարակների առկայությունը: Ազգային ասոցիացիաները ֆինանսական միջոցների մի մասը կարող են ստանալ HatTrick ծրագրի միջոցով, որը կօգնի ձեռք բերել բժշկական սարքավորումներ: Ասոցիացիաները իրավունք կստանան դրանք վարձով տալու տարածաշրջանային ասոցիացիաներին և ակումբներին, որոնք կընդունեն ՈւԵՖԱ-ի մրցաշարերը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |