«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանը Թաթուլ Հակոբյանին հանցագործ է անվանել

«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանը Թաթուլ Հակոբյանին հանցագործ է անվանել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանցագործ է անվանել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Թաթուլ Հակոբյանին: Հանդիպմանը ներկա գտնվողներից մեկը դա չի հանդուրժել ու սկսել է գոռալ` հայտարարելով. «Հանցագործը դու ու քո գերդաստանն եք, որ սաղ օրը ձեր մասին են խոսում»: Այս հայտարարութունից հետո նա հեռացել է դահլիճից, որին հետևել են մնացածը: Երեկ թերթը փորձել է Խաչատրյանից պարզել այս լուրը, սակայն հեռախոսազանգին մի երիտասարդ է պատասխանել` Սերոժ ներկայանալով, և ասել, որ Խաչատրյանը շատ զբաղված է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---