PR մասնագետ. Քարոզարշավի ընթացքում եղել են ելույթներ, բայց ոչ շփումներ![]() 2 մայիսի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Քարոզարշավի ընթացքում եղել են ելույթներ, բայց ոչ շփումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ հիմնականում այսպես կոչված «դռնից դուռ» տեխնոլոգիան հատուկենտ են օգտագործել: «Մարդիկ արդեն հոգնել են, երբ նրանց տանում լցնում են տարբեր գյուղերի ու քաղաքների հրապարակներ, ու այդ ինֆորմացիան երեկոյան հեռուստացույցով ցույց են տալիս», - ասաց Կարեն Քոչարյանը: Բանախոսի համոզմամբ` աշխարհում քարոզարշավներում կիրառվող հայտնի PR տեխնոլոգիաները Հայաստանում չեն օգտագործվել, այլ «մնացել են հին, 90-ակաների սկզբին օգտագործվող տեխնոլոգիաների հույսին»: Անդրադառնալով կուսակցությունների քարոզարշավի գրագիտությանը` «SPRING» PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ ընդհանուր առմամբ մշակված քաղաքական հայեցակարգ չկա: «Մի ռեպորտաժում, որը հատկացված էր մեկ քաղաքական ուժին, ցույց էին տալիս այդ օրվա ելույթները` գրեթե նույն նախադասություններով, այսինքն` տարբերություն չկար»,- նշեց Նվարդ Մելքոնյանը: Մասնագետը նաև ասաց, որ երիտասարդ սերունդին ուղղված կուսակցությունների ուղերձները տարանջատված չէին տարեցներին ուղղված ուղերձներից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |