Բեյրութում բացվել է Եղեռնի լուսաբանման մասին ցուցահանդես![]() 2 մայիսի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Բեյրութի Կապուցինների եկեղեցու սրահում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության բացումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի («Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմին») և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով, ինչպես նաև Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը Թորգոմ վրդ. Տոնոյանի ղեկավարությամբ և «Կռունկ» երգչախումբը խմբավար դոկտ. Էդուարդ Թորիկյանի մասնակցությամբ: «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ժամանակավոր ցուցադրության բացմանը ներկա էին լիբանանահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդները, գաղութի պատկան մարմինների և համայնքի ներկայացուցիչները, այլ հրավիրյալներ: Ցուցադրության մեջ ներառնված են 1860-1922 թթ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերականներ, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածներին ու դրանց հետևանքներին: Կիրակնօրյա պատարագի ընթացքում այցելուներն առիթ ունեցան ծանոթանալու Հայոց ցեղասպանությունը հաստատող այս արժեքավոր վավերագրերին: 2012 թ. ընթացքում ՀՑԹԻ Հայոց ցեղասպանությանն առնչվող այլ թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ է կազմակերպելու Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |